Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի ղեկավարը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 02.12.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով Դարպաս, Բազում և Լոռի Բերդ խոշորացված համայնքներում էր՝ ծանոթանալու սուբվենցիոն միջոցներով իրականացվող աշխատանքներին: Առաջին կանգառը Դարպաս համայնքում էր: Այստեղ ասֆալտապատվել է Վանաձորին միացնող գլխավոր ճանապարհը՝ ընդհանուր 334 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ: Պայմանագրային արժեքը կազմել է 15.46 մլն դրամ, որից 8.5 մլն` պետական և 6.96 մլն` համայնքային ներդրումն է:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցության կարևորագույն հարցերն էին. 2021թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է մարզի համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը ավելացնել շուրջ 1.166 մլն դրամով՝ կազմելով 6 մլրդ 590 մլն դրամ, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ համայնքների համար: Մարզի ղեկավարը կարևորում է այդ գումարների մեծ մասը սուբվենցիոն ծրագրերին ուղղելու անհրաժեշտությունը: Մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

«Հայրենիքի լոռեցի նվիրյալները».Վազգեն Վարդանյան 27.11.2020
Լոռու մարզպետարանը սկսում է նոր շարք՝ «Հայրենիքի լոռեցի նվիրյալները» խորագրով: Պատիվ ունենք անդրադառնալու պատերազմի ընթացքում հերոսացած մեր լոռեցիներին: Մեր առաջին հերոսը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած փոխգնդապետ Վազգեն Վարդանյանն է: Պատերազմի բովով անցած փոխգնդապետ Վազգեն Վարդանյանն ասում է.

Սարամեջն ապահովվել է գիշերային լուսավորությամբ 27.11.2020
Սարամեջ համայնքն այս տարի ապահովվեց գիշերային լուսավորությամբ. 90 նոր լուսատու է տեղադրվել համայնքի գլխավոր և երկրորդային փողոցներում: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված այս ծրագիրը համայնքի համար առաջնային կարևորություն ունի: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 8 մլն 526 հազար դրամ, որից 4 մլն 263 հազար դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքի:

Մարզի ղեկավարը ներկայացրեց Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին 26.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ի, թիվ 1272-Ա որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացրեց համայնքապետարանի աշխատակզմին և համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը 25.11.2020
Նոյեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը 9-11-րդ դասարանների աշակերտների համար՝ Հայ գրականություն (նոյեմբերի 22), Հայոց լեզու և Գերմաներեն (նոյեմբերի 23), Ֆրանսերեն և Անգլերեն ( նոյեմբերի 28), Ռուսաց լեզու (նոյեմբերի 29), Հայոց եկեղեցու պատմություն և Քիմիա(նոյեմբերի 29-ին) առարկաներից: Լոռու մարզի հանրակրթական դպրոցներից հանրապետական փուլին՝ նշված առարկաներից կմասնակցի ընդհանուր առմամբ 63 դպրոցական:



