Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 9-րդ տարելիցի օրը 11.03.2020
Այս տարի ևս մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 9-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:Հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ:
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆ ԿՀԻՄՆՎԻ 11.03.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Ինչպես հայտնի է, «Թումոն» 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:
Մարտի 10-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի վերանորոգված մարզադահլիճի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հիմնադրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի դասարանի բացմանը, ապա նաև ներկա գտնվեց Հայոց բանակին նվիրված ցերեկույթին: Միջոցառումներին մարզի ղեկավարի և դպրոցի հրավերով մասնակցում էր նաև Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանը, քանի որ դպրոցն իր հիմնադրման օրվանից իսկ սերտ բարեկամական կապերով է կապված ուկրաինական ժողովրդի հետ. դպրոցը կառուցվել է 1991թ.-ին ուկրաինացիների կողմից, և կրում է «Վիդրոջենյա» անվանումը, ինչը ուկրաիներեն նշանակում է «վերածնունդ»։
Տոնական անակնկալներ մարզի ղեկավարի կողմից 09.03.2020
Կանանց միջազգային օրվա առթիվ, մարզկենտրոնի կանանց և աղջիկներին մատուցվեցին հաճելի անակնկալներ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ օրն իսկական տոնի էր վերածվել: Մարզի ղեկավարը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ այսօր Հայքի հրապարակից շարժվելով, Լոռու մարզի փրկարարական վարչության, շտապօգնության ծառայության և ոստիկանության աջակցությամբ ծաղիկներ նվիրեցին մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և ջերմ բարեմաղթանքներ հղելով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ:
ՀԱՍՏԱՏՎԵՑ 6 ԾՐԱԳԻՐ 09.03.2020
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ 2020թ. զբաղվածության ամենամյա «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում Լոռու մարզին հատկացված է 11 ծրագիր: -Մրցակցությունը բավականին մեծ էր, ներկայացվել էր շուրջ 60 հայտ, սակայն դրանցից ընտրել ենք հատկապես այն ծրագրերը, որոնք առավել կարևոր նշանակություն են ունեցել համայնքների համար մի քանի տեսանկյուններից: Նախատեսել ենք նաև, որ ծրագրեը շուտ կմեկնարեն և շուտ կավարտվեն, որպեսզի դրանց հաջող ավարտից հետո հնարավորություն ունենանք լրացուցիչ հայտերով դիմելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով,-նշեց փոխմարզպետը: