Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լեռնավանում կասֆալտապատվեն կենտրոնական փողոցները 24.07.2020
Լեռնավան համայնքում սուբվենիցոն միջոցներով կասֆալտապատվեն 13-րդ և 14-րդ փողոցները: Արդյունքում կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը, այդ թվում` դպրոց տանող ճանապարհը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 15 մլն դրամ, որից ավելի քան 7 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 1700 մարդ:

Ա. Ղուկասյան. Ես, որպես մարզպետ, որոշ համայնքներ պաշտպանում եմ համայնքապետերից 24.07.2020
Մարզի ղեկավարի այցի նպատակը Ալավերդի խոշորացված համայնքի Ալավերդի բնակավայր դեռևս նախորդ տարի մեկնարկած և այդպես էլ ավարտին չհասցված միակ ծրագրի ընթացքին հետևելն էր: Այս անգամ ևս տպավորությունները հուսադրող չէին: 2019թ. սուբվենցիոն ծրագրով այստեղ իրականացվում են Թումանյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքներ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիտարկումները աշխատանքի անորակությանն էին վերաբերում. հատվածներ կան, որտեղ արդեն խոտ է աճել, իսկ դա նշանակում է, որ խոտաբույսերի արմատները հետագայում կարող են վնասել սալաքարերը: Տեղ-տեղ սալաքարերը բարձրացած են կամ իջած, եզրաքարերն ամրացված չեն և այլն: Նախագծում եղած անճշտության պատճառով էլ որոշ հատվածներում առհասարակ սալարկում չի կատարվել:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Գեղասար համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԳՀ-ԳՀԱՇՁԲ-20/01)` համայնքում ֆոտովոլտային կայանի և արտաքին լուսավորության կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 30-ի ժամը 14:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Շենավան համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄՇՀ-ԳՀԱՇՁԲ-20/01)` համայնքում ֆոտովոլտային կայանի և արտաքին լուսավորության կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 30-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Վանաձոր համայնքի համար արդեն ավանդական դարձած գործելաոճը շարունակվում է 23.07.2020
Նախորդ շաբաթ Վանաձորում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին հետևելու նպատակով իրականացված շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը բարձրաձայնեց մի շարք խնդիրների մասին՝ քաղաքային իշխանություններից պահանջելով հետևողականություն ցուցաբերել և գործել՝ բացառապես ելնելով համայնքային շահից:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄՎՔ ՀԲՄԱՇՁԲ-20/86)` համայնքի բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ի ժամը 11:30 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6340718