Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջին զորակոչը՝ 2020թ.-ի արցախյան պատերազմից հետո 09.02.2021
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Տաշիրի և Ստեփանավանի բաժանմունքներում մեկնարկեց 2020 թվականի ձմեռային զորակոչը: Ծառայության մեկնողներին հայոց բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանություների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողներ ու հարազատներ:

Անասնապահության զարգացմանն ուղղված ծրագիր՝ Լոռու մարզում ապաստանած արցախցիների համար 09.02.2021
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզում ապաստանած արցախցիների համար հերթական ծրագիրն է իրականացնում: Ընտանիքներին, որոնք որոշել են վերջնականապես հաստատվել Լոռիում, հնարավորություն է տրվել զբաղվել ոչխարաբուծությամբ, հետագայում նաև՝ զարգացնել տնտեսությունը : Հիմնադրամը 110 ընտանիքի տրամադրում է 5 ոչխար, նաև՝ մինչև 100 տուկ խոտ՝ կախված տարածաշրջանի կլիմայական պայմաններից: Ընտանիքներին ընտրում են համայնքների հետ միասին։

Այս տարի Լոռու մարզի 18 համայնքներում կիրականացվի 19 ծրագիր 09.02.2021
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզի 18 համայնքներում կիրականացվի 19 ծրագիր: Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին ընդլայնված նիստին մասնակցում էին մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները և հաստատված ծրագրերում ընդգրկված համայնքների ղեկավարները: Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Շնորհավորագիր Արարատ Գյուբանգյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ. 05.02.2021
Լոռու մարզպետը այսօր հյուրընկալեց արձակագիր, լրագրող, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ Արարատ Գյուլբանգյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի կապակցությամբ՝ մարզի ղեկավարը առանձնակի կարևորեց ժամանակակից գրականության մեջ հեղինակի ունեցած դերը, երիտասարդ սերնդի գրական մտածողության ու աշխարհայացքի ձևավորման գործում Գյուլբանգյանի ստեղծագործությունների դրական ազդեցությունը:

Կայացավ սամբոյի Լոռու մարզի առաջնությունը 05.02.2021
Օրերս Վանաձորի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում (ՕՀՄՄՄԴ) կայացավ սամբո ըմբշամարտի Լոռու մարզի առաջնությունը: Մարզի երեք տարածաշրջաններից և Վանաձորից մասնակցում էին շուրջ 50 մարզիկ- մարզուհիներ: Առաջին տեղն զբաղեցրած մարզիկներն արժանացան Լոռու մարզպետի գավաթին և ըմբշամարտի ֆեդերացիայի պատվոգրին: Մրցանակակիրներին պարգևատրողների թվում էր Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը: Հաղթող մարզիկներից ձևավորվել է Լոռու մարզի սամբոյի հավաքականը, որը փետրվարի 27-28-ին Երևանում կայանալիք հանրապետության առաջնությունում կներկայացնի մեր մարզը:

«Սարտոն» կարի արտադրամասը աշխատանքով է ապահովում շուրջ 350 քաղաքացու 04.02.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խորհրդական Արմեն Հարությունյանի և օգնական Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորում գործող «Սարտոն» կարի արտադրամասում: Մարզպետի այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Մարզի ղեկավարը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ տեսականուն: Աշխատակիցները պայմաններից գոհ են. ասում են՝ ամսական միջին աշխատավարձը կազմում է 120.000-ից 150.000 դրամ:



