Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 01.12.2021

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին

Բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին 01.12.2021

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ նոյեմբերի 29-30-ն անցկացվեց Լոռու մարզի հիմնական դպրոցների երկօրյա բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների ու մասնավորապես՝ թիվ 6 դպրոցի սան հանդիսացող հերոսների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին Վանաձորի թիվ 1, թիվ 3, թիվ 4, թիվ 6, թիվ 8, թիվ 22, թիվ 23, թիվ 30 և Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմերը: Առաջնության փակման արարողությանը ներկա գտնվեցին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, բաժնի մասնագետ Ռուբեն Մխիթարյանը:

Դարպաս համայնքում տուֆով սալարկվել է 900 գծամետր ճանապարհ

Դարպաս համայնքում տուֆով սալարկվել է 900 գծամետր ճանապարհ 01.12.2021

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող Դարպասի ներհամայնքային ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն օրերս ավարտվեցին, և այսօր պաշտոնապես բացվեց ճանապարհը: Բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Դարպասի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ալոյանը, ծրագրի պատասխանատուներ, համայնքի բնակիչներ:

ՀՀ ՊՆ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին զինվորականության, ուժային կառույցների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ ներկայացուցիչներ

ՀՀ ՊՆ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին զինվորականության, ուժային կառույցների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ ներկայացուցիչներ 30.11.2021

2021թ. օգոստոսի 25-նոյեմբերի 25-ը ներառյալ կազմակերպված եռամսյա վարժական հավաքներին պահեստազորային և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար ՀՀ ՊՆ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին զինվորականության, ուժային կառույցների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ ներկայացուցիչներ: Պատվոգրերը և շնորհակալագրերը հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ու Զորակոչային և զորահավաքային ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը:

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակայի տեղերը նվաճել է Լոռու մարզը

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակայի տեղերը նվաճել է Լոռու մարզը 29.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ անցկացված «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում, ինչպես հայտնի է, առաջին 3 մրցանակայի տեղերը նվաճել է Լոռու մարզը: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Հեղինե Կոստանյան), Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Նաիրա Հարությունյան) և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Սուսաննա Նազարյան)։

Լոռու մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

Լոռու մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 25.11.2021

 գ. Դարպաս, 25.11.21, ժամը 10:30  գ. Արմանիս, 25.11.21, ժամը 11:00  գ. Նովոսելցովո, Մեղվահովիտ-Նորամուտ, 25.11.21, ժամը 11:00  գ. Մեդովկա/Կրուգլայա Շիշկա, 26.11.21, ժամը 11:00  գ. Դեբեդ, 25.11.21, ժամը 11:30  գ. Սարալանջ, 25.11.21, ժամը 11:00  գ. Խնկոյան, 25.11.21, ժամը 13:00  գ. Ամոջ, 25.11.21, ժամը 12:00  գ. Շամուտ, 25.11.21, ժամը 12:00-15:00  գ. Չկալով, 26.11.21, ժամը 12:00  գ. Սարահարթ, 26.11.21, ժամը 15:00  գ. Կուրթան, 26.11.21, ժամը 11:00:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59