Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ազդարարվել է «Լոռիում հյուրընկալության ոլորտի կանանց հզորացում» ծրագրի ավարտը

20.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» կողմից իրականացված՝ «Լոռիում հյուրընկալության ոլորտի կանանց հզորացում» ծրագրի փակման արարողությանը՝ Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, միջազգային կառույցների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ։
Ներկաներին ողջունել է մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնին իրականացվող ծրագրերի համար.

- Ձեր կողմից նախաձեռնվող բոլոր ծրագրերը նպաստում են մեր մարզի տնտեսական զարգացմանն ու բնակիչների կյանքի պայմանների բարելավմանը։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի,- ասել է Ա. Խաչատրյանը:

Միջոցառման ընթացքում հյուրընկալության ոլորտում կանանց դերի վերաբերյալ պանելային քննարկում է իրականացվել, որը վարել է Վահան Քերոբյանը։
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը, «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը և Լոռիում հյուրընկալության ոլորտի ձեռներեց Մարինե Դավթյանը։

«Աշխատանքային հմտությունների զարգացման և հյուրընկալության ոլորտում աշխատանքի տեղավորման միջոցով աջակցություն Լոռիում խոցելի խմբերի կանանց» ծրագրի շրջանակներում 30 կանայք դասընթացներ են անցել «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում» և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում» (CEPFA), բարելավել օտար լեզվի հմտությունները և վերապատրաստվել ոլորտի լավագույն հաստատություններում։

Ծրագրին մասնակցել են կանայք Ալավերդի, Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Վանաձոր, Քարինջ և Օձուն համայնքներից։ Ներգրավված են եղել թե՛ ոլորտում արդեն իսկ աշխատանք ունեցողներ, թե՛ առաջին քայլերն անող մասնակիցներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24