Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կհիմնանորոգվեն Ստեփանավան – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր ավտոճանապարհները 14.07.2022
Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար, որից. Լոռու մարզում հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներն են՝ Տ-5-24,/Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 8.6 կմ հատվածը և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցները (Ուրասար, Կաթնաղբյուր):

Գրատնակներ՝ մարզի համայնքներում 12.07.2022
ԱՄՆ-ում ծնված ու մեծացած 15-ամյա Լևոն Ալյանաքյանի նախաձեռնությամբ ու անմիջական աջակցությամբ անվճար գրատնակներ են տեղադրվել Վանաձորում(2 գրատնակ), Վահագնի, Դեբեդ, Օձուն և Դսեղ բնակավայրերում(մեկական): Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում Լևոնին աջակցել է Լոռու մարզպետարանը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր հյուրընկալել էր Լեհաստանում կայացած ավանդական Կարատե-Դո մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունում 12-13 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած Արամե Գևորգյանին և մարզիչ Արամ Բաբուռյանին։ Գ. Ասրյանը, շնորհավորելով նրանց փայլուն արդյունք գրանցելու կապակցությամբ, հետաքրքրվեց մրցաշարին մարզիկի տարած հաղթանակներով։ Փոխմարզպետը Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց մարզիկին, հաղթող սան պատրաստելու համար՝ նաև նրա մարզիչին՝ մաղթելով ավելի մեծ հաղթանակներ ու հաջողություններ:

Սպիտակ համայնքում տեղի ունեցավ համայնքի ամառային առաջին զորակոչը 06.07.2022
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։
2022 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է թվով 9874 փաստաթուղթ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն: Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով քաղաքացիների կողմից մարզպետարան մուտք է եղել շուրջ 2478 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում: Սահմանված կարգով և ժամկետներում պատասխանվել են բոլոր գրություններին: Դիմումների գերակշիռ մասը՝ 1549 դիմում, վերաբերվել է սոցիալական խնդիրներին, 507-ը՝ առողջապահական, 201-ը՝ կրթական, 178-ը՝ բնակարանային և կոմունալ, 43-ը՝ այլ բնույթի:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 2-ին Լոռու մարզ կատարած այցի շրջանակում եղել են Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, ծանոթացել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Աշխատանքային այցի ընթացքում նրանց են միացել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, համայնքապետեր, այլ պատասխանատուներ։



