Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում  250 ճամբարականներ. փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալվեց նրանց

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում 250 ճամբարականներ. փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալվեց նրանց 18.07.2022

Լոռվա գեղատեսիլ բնության գրկում արդեն 21-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարը։ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և «Ծիծեռնակ» ճամբարի համակարգող Սևակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց «Ծիծեռնակ» և հարևանությամբ գործող՝ Հրանտ Դինքի անվան թեմապատկան «Կռունկ» մանկապատանեկան ճամբարներ։

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին մասնակցության հրավեր

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին մասնակցության հրավեր 18.07.2022

2022 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար: Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ: 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տղամարդիկ: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ 1500 մետր լողատարածություններում: Հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ՝ մասնակցի լողալու ունակության մակարդակը որոշելու համար «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից որոշված լողավազանում:

Մկրտիչ Հովհաննիսյանը «Բարեկամության գավաթ» առաջնությունում գրավել է պատվավոր երրորդ տեղը

Մկրտիչ Հովհաննիսյանը «Բարեկամության գավաթ» առաջնությունում գրավել է պատվավոր երրորդ տեղը 18.07.2022

Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Մկրտիչ Հովհաննիսյանը Մոսկվայում կայացած ձեռնամարտի «Բարեկամության գավաթ» առաջնությունում գրավել է պատվավոր երրորդ տեղը: Այդ առթիվ Մկրտչին ու նրա մարզիչ Զալիկո Համբարյանին հյուրընկալեց և Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Ի դեպ, Մկրտիչը և Զալիկոն նաև արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ են: Գ. Ասրյանը շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նման հեղինակավոր առաջնությունում երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար:

«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում

«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում 18.07.2022

«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում գերմաներենի գերազանց իմացությամբ հաճախորդների սպասարկման մասնագետի: «CMX Solutions» ընկերությունը կապի կենտրոնի ծառայություններ է մատուցում գերմանախոս հաճախորդների համար: Աշխատանքը կարող է հետաքրքրել գերմաներենին տիրապետող բնակիչներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին: Աշխատանքը հեռավար է: Անհրաժեշտ որակավորումները.

Հանդիպում տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ

Հանդիպում տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ 15.07.2022

Անասնաբուծության ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվեց հանդիպում` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

2022թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինաշատանքները մարզում մեկնարկել են

2022թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինաշատանքները մարզում մեկնարկել են 14.07.2022

Արդեն մի քանի օր է՝ մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը: Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին: Այս պահին ընթանում են Լեռնապատ բնակավայրի 10-րդ փողոցի (պայմանագրային արժեքը՝ 38 մլն 102 հազար դրամ), Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի (48 մլն 671 հազար դրամ), Բազում բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցների և Վահագնաձոր բնակավայրի դպրոց ու եկեղեցի տանող ճանապարհների (40 մլն 707 հազար դրամ) տուֆ քարով սալարկման աշխատանքները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 14:22:39