Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում ուսումնասիրվել է բազմաչափ աղքատության ինդեքսը

Լոռու մարզում ուսումնասիրվել է բազմաչափ աղքատության ինդեքսը 26.07.2022

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաների ներկայացրեցին «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա մշակված առաջարկները: Նրանք հայտնեցին, որ հետազոտությունը կատարավել է 2021թ. օգոստոսին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական համայնքների 2400 բնակիչների շրջանում: Ուսումնասիրությունը կատարվել է ներկայացնելու, ըստ հարցվողների, նրանց սնվելու և հագուստի, հանգստի կազմակերպման, բնակարանային, առողջության մասին հոգ տանելու, կրթության, աշխատանքի, դրամական փոխանցումներից կախվածության և այլ պայմանները:

Քննարկվել են անտառվերականգնման և անտառպահպանությանն ուղղված միջոցառումները

Քննարկվել են անտառվերականգնման և անտառպահպանությանն ուղղված միջոցառումները 25.07.2022

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անտառվերականգնման նոր ծրագրերի, անտառպահպանության, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների վերահսկողության և այլ ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր։

    Համաժողով՝ նվիրված մարզի տնտեսական զարգացմանը

Համաժողով՝ նվիրված մարզի տնտեսական զարգացմանը 21.07.2022

Լոռու մարզի տնտեսական զարգացման խթանմանն էր ուղղված այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված համաժողովը, որին մասնակցում էին գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։ Համաժողովը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։

Վանաձորը նման դիտարժան և հուզառատ միջոցառման վաղուց ականատես չէր եղել

Վանաձորը նման դիտարժան և հուզառատ միջոցառման վաղուց ականատես չէր եղել 20.07.2022

Չարենցյան հոբելյանական տարվա առթիվ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում հուլիսի 19-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր։ Համերգին հնչում էին հայ դասական կոմպոզիտորների հանրաճանաչ ստեղծագործություններ: Անվանի դերասանների կողմից ներկայացվեցին Չարենցի նամակներն ու պոեզիան` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 20.07.2022

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 150 երեխա: Աշխատանքները համակարգեցին և երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավեստիսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա:

2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 124.6 տոկոսով

2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 124.6 տոկոսով 19.07.2022

Լոռու մարզպետարանը 2022 թվականի 1-ին կիսամյակում շարունակել է իրականացնել իր ենթակայության ներքո գործող 149 հանրակրթական դպրոցների ֆինանսատնտեսական գործունեության սպասարկման, համակարգման և վերահսկողության աշխատանքները: 2022 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզի դպրոցների ֆինասավորումը կազմել է շուրջ 3.9 միլիարդ դրամ: Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում 30-50 տոկոսի չափով բարձրացել է մարզի դպրոցներում աշխատող 25 մանկավարժի աշխատավարձը: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանց լրացուցիչ վճարելու համար տրամադրվել է մոտ 3.4 միլիոն դրամ: 2022 թվականի մայիսի 1-ից բարձրացել են նաև նշված մանկավարժների դրույքաչափերը՝ սահմանվելով 200.000 դրամ։ Արդյունքում հունվար-հունիս ամիսներին նրանց լրացուցիչ վճարվել է 6 միլիոն 105 հազար դրամ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 14:22:39