Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին «DigiCode- 2022» մրցույթի արդունքները

Ամփոփվեցին «DigiCode- 2022» մրցույթի արդունքները 11.04.2022

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ ապրիլի 9-ին ներկա գտնվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչ միջոցառմանը, որի կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել նաև Լոռու մարզպետարանը: Արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին այս տարի մարզից ներկայացվել էր մասնակցության 218 հայտ։ Թիմերից 74-ն իրավունք էին ստացել մասնակցելու մրցույթի մարզային եզրափակիչ փուլին։

Կստեղծվի մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների տվյալների ամբողջական բազա

Կստեղծվի մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների տվյալների ամբողջական բազա 08.04.2022

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմավորված աշխատանքային խմբի» առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։ Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկվեցին խմբի աշխատանքային կանոնակարգի նախագծում նախապես ներկայացված փոփոխությունները։ Կանոնակարգի վերջնական տարբերակը տեղում իրականացված բաց քվեարկությամբ միաձայն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը։

Լոռու մարզից մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ մասնակցել են «Քան» ակադեմիայի առցանց աշխատարաններին

Լոռու մարզից մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ մասնակցել են «Քան» ակադեմիայի առցանց աշխատարաններին 08.04.2022

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկա եղան «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի առցանց կրթական հարթակի աշխատարանների ավարտական միջոցառմանը՝ նախատեսված Լոռու մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար։ «Քան» ակադեմիայի աշխատարանների շարքն իրագործել է «Այբ» կրթական հիմնադրամը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։

Մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի թիվ 5 համաբուժարանում ծանոթացավ իրականացված աշխատանքներին

Մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի թիվ 5 համաբուժարանում ծանոթացավ իրականացված աշխատանքներին 07.04.2022

Վանաձորի թիվ 5 համաբուժարանում տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի ջանքերով վերջերս կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ բարելավվել են շենքային պայմանները, ձեռք են բերվել նոր ուլտրաձայնային և իմունաֆերմենտատիվ հետազոտությունների սարքավորումներ։ Քաղաքացիների իրազեկումն ապահովելու նպատակով շենքի ներսում տեղադրվել են նաև ժամատախտակներ և իրազեկման ցուցանակներ։ Մարզի ղեկավարը այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց համաբուժարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, մասնագետներով և բժշկական սարքավորումներով հագեցվածությանը։ Մատուցվող ծառայությունների որակի մասին մարզպետն անձամբ զրուցեց համաբուժարանի շահառու քաղաքացիների հետ, վստահեցրեց, որ միասնական և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ են տրվելու առկա բոլոր խնդիրներին։ Համաբուժարանում ներկայում առաջնային խնդիր է ռենտգեն սարքավորման բացակայությունը։

Քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները

Քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները 06.04.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ապրիլի 5-ին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը, որը վերաբերել է աղետի գոտու հիմնախնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներ, մարզպետներ, համայնքապետեր։ Ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է ճանաչվել ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5419 ընտանիք, որոնցից 5391-ի բնակարանային խնդիրը նշված պետական աջակցության ծրագրի շրջանակում լուծվել է։

Սարչապետ բնակավայրում շուտով իր դռները կբացի հանդիսությունների սրահը

Սարչապետ բնակավայրում շուտով իր դռները կբացի հանդիսությունների սրահը 06.04.2022

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք,տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, տեղադրվել է ջեռուցման համակարգ, իրականացվել է ներքին և արտաքին ջրամատակարարում, անց է կացվել կոյուղագիծ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 17:34:57