Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները 18.02.2022
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյին, դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Էվալդաս Գալվանաուսկասին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։ Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը շնորհավորել է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ 18.02.2022
Փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։ Օրվան ընդառաջ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Մարգահովիտ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների դպրոցներ։ Արամ Գրիգորյանը մարզպետարանի կողմից գեղարվեստական գրքեր նվիրեց դպրոցների գրադարաններին։ Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շորհավորելով աշակերտներին՝ նա հորդորեց արդյունավետ օգտագործել դպրոցական ուսումնառության տարիները, շատ կարդալ և հարստացնել գիտելիքների շտեմարանը։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների տրամադրվել է անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։ Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Փոխմարզպետը ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված հարցերի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու համար։ Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ամփոփ կերպով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզում Լոռու մարզպետարանի, պետական այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ 2021թ. ընթացքում կատարված աշխատանքները:

2021 թվականին Լոռու մարզում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր 16.02.2022
2021 թ․ Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 108 ծրագիր՝ ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ: (2020 թվականին մարզի 40 համայնքներում իրականացվել էր 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 3.8 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.1 մլրդ դրամ: Վերոնշյալ ծրագրերից 9-ը տեղափոխվել էր 2021 թվական): 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 37 ծրագիր մարզի 26 համայնքներում՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 756 մլն դրամ արժեքով: Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 10 ծրագիր մարզի 9 համայնքներում՝ ընդհանուր մոտ 470 մլն դրամ արժեքով:

Վանաձորում ուսումնասիրվում են երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրները 16.02.2022
Փետրվարի 13-ին ՀՀ մի շարք բնակավայրում, այդ թվում և Վանաձոր համայնքում գրանցված ուժգին երկրաշարժից հետո շուրջ 40 ահազանգ է հնչեցվել բնակիչների կողմից՝ հատկապես վթարային շենքերում ավելացած ճաքերի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Լոռու մարզպետի հանձնարարությամբ երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Լևոն Հախինյանը, Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ Ռազմիկ Աթաբեկյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ այսօր ահազանգերի հետքերով շրջայց կատարեցին Վանաձորի Բազում թաղամասի մի շարք վթարային շենքերում, տեղում ծանոթացան երկրաշարժի հետևանքով ծագած խնդիրներին, զրուցեցին բնակիչների հետ։