Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են մարզի մի խումբ գրադարանավարներ

10.10.2022

«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին մի խումբ վաստակաշատ գրադարանավարներ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նրանց շնորհավորել է փոխմարզպետ Գոռ Ասրյանը՝ արժևորելով գրադարանավարի մեծագույն ներդրումը արժեքավոր գրականության պահպանման ու հատկապես` երեխաների շրջանում գրքերի նկատմամբ սեր արթնացնելու գործում:
- Հարգարժա՛ն գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ: Ձեր գործն արժանի է բարձր գնահատանքի: Շարունակե՛ք ձեր նպաստը բերել կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու անչափ կարևոր և պատասխանատու գործին: Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ -, մասնավորապես ասել է Գ. Ասրյանը:
Գրադարանավարներին շնորհավորել է նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով նրանց:
- Վստահ եմ, որ ձեր նվիրական աշխատանքի շնորհիվ մեր գրադարանների ընթերցասրահները երբևէ չեն զգա ընթերցողների պակաս, - նշել է Ա. Գրիգորյանը և հավելել՝ մարզում գործող 31 գրադարանների բոլոր աշխատակիցներն արժանի են խորին երախտագիտության և ամենաբարձր գնահատականի:
Միջոցառման շրջանակներում գրադարանային ոլորտում իրականացրած երկարամյա գործունեության, սերունդների կրթության, դաստիարակության, գրքի նկատմամբ մշտարթուն սիրո ձևավորման գործում գնահատելի ավանդի և մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրերի են արժանացել Լոռու մարզի 6 վաստակաշատ գրադարանավարներ.
• Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը,
• Վանաձորի թիվ 4 գրադարանի գրադարանավարուհի Կարինե Մարգարյանը,
• Ալավերդու Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանի վարիչ Աիդա Սոխակյանը,
• Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան գրադարանի գրադարանավարուհի Լուսյա Ամիրխանյանը,
• Տաշիրի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Արմենուհի Ավետյանը,
• Լոռու մարզային գրադարանի 1-ին կարգի գրադարանավարուհի Նարինե Ջինանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00