Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային կրոսավազքի սիրողական մրցաշար

11.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ն Փարաքար-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզ) անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային կրոսավազքի սիրողական մրցաշար:
Հայտը ներկայացնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ (էլ. հասցե՝ sergey.abrahamyan@escs.am)։
Մեկնարկը՝ 1-ին տարիքային խմբի համար (2 կմ, աղջիկներ և տղաներ), Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակա տարածքից:
Մեկնարկը՝ 2-րդ, 3-րդ տարիքային խմբերի համար (10 կմ, կանայք, տղամարդիկ), աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ (Փարաքարի համայնքապետարանի մերձակա տարածքից):
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից 2 ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:00-18:00:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53