Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են զարգացման նոր հնարավորություններ մարզի 7 բնակավայրերում 03.02.2022
Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը։
Լոռու մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվություն՝ ասուլիսի համար (2021թ.) 01.02.2022
Քաղաքաշինություն ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզում «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովում» ծրագրի շահառու հանդիսացող 153 ընտանիքների բնակապահովման համար Լոռու մարզպետարանին հատկացվել է ավելի քան 2 մլրդ 635 մլն դրամ: Լոռու մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարարական կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նրանցից 127 շահառու ընտանիքների համար կառուցվել են բնակելի տներ. աշխատանքներն ավարտված են, իսկ 26 տների մասով դեռևս կատարվելիք աշխատանքներ կան:
Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ Փա՛ռք քեզ, հա՛յ զինվոր 31.01.2022
Հայոց հզո՛ր ու անպա՛րտ բանակն այսօր տոնում է իր 30-ամյա տարեդարձը: Այս տոնական օրվա առթիվ, որը միաժամանակ մեր հայոց քաջերին, մեր ընկած հերոսներին ուղղված մեծարանքի, նվիրումի ու խոնարհումի արտահայտման օր է, մի շարք միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր համայնքներում: Մարզկենտրոն Վանաձորում միջոցառումները մեկներկել են վաղ առավոտյան: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում հնչել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների, զինվորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Մարզպետը ծանոթացավ Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին 26.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով, իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևեց աշխատանքներին և տեղում քննարկեց ընթացիկ խնդիրները:
Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորագրով պարգևատրեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին 24.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց և ծննդյան 70 ու աշխատանքային գործունեության 50-ամյա հոբելյանների առթիվ շնորհավորեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին: -Դուք գնահատելի ավանդ ունեք պարարվեստի զարգացման, պահպանման և տարածման գործում: Ձեր երկարամյա աշխատանքն ուղղված է ազգային արժեքների պահպանմանը, մատաղ սերնդի մեջ գեղագիտական ճաշակի դաստիրակմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն և նորանոր ձեռքբերումներ,- ասաց Ա. Խաչատրյանը: