Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվել է Տաշիրի բժշկական կենտրոնի շինարարության մեկնարկը, Մեդովկայում մոդուլային տիպի դպրոցի շինարարությունը կավարտվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ

04.05.2023

 Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Մինչև սեպտեմբեր ամբողջովին ավարտին կհասցվեն դպրոցի կառուցման աշխատանքները: 125 երեխայի համար նախատեսված ժամանակակից դպրոցը կունենա համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում նաև Հագվի բնակավայրում:
Պետական բյուջերի միջոցներով տրվել է նաև Տաշիրի բժշկական կենտրոնի շինարարության մեկնարկը: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 698 մլն դրամ է: Հիվանդանոցի նկուղային հարկը գրեթե պատրաստ է: Կառուցում է եռահարկ շենք՝ յուրաքաչյուր հարկը՝ 1600 քմ: Բժշկական կենտրոնը կունենա վերակենդանացման բաժանմունք, ծննդատուն, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական բաժանմունքներ, այստեղ կգործեն նաև Տաշիրի 2 համաբուժարանները: Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի նոյեմբերին:
Մարզպետը շինարարի և ծրագրի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկել է շինաշխատանքների հետ կապված մանրամասներ և հորդորել ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և պահպանել ժամկետները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28