Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակը՝ Լոռու մարզում

02.05.2023

 Լոռու մարզի 11 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերում ապրիլի 29-ին համապետական շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտյան:
Համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել և գործընթացը համակարգել է Լոռու մարզպետի աշխատակազմը:
Մարզի տարածքում, ըստ նախնական ուսումնասիրությունների առկա է եղել 30 չարտոնված աղբավայր, ինչպես նաև աղտոտված վայրեր, որոնք օրվա ընթացքում մաքրվել են: Հատկապես լուրջ ուշադրություն է դարձվել զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին:
Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 8000 քաղաքացի:
Առանձնացվել են տեղամասեր, որտեղ աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները, այլոք: Լոռու մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, համապետական շաբաթօրյակին մասնակցել է վաղ առավոտյան՝ Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում:
Իրականացվել են աղբակույտերի մաքրման, դեպի աղբավայրեր տեղափոխման, այգիների, պուրակների, փողոցների և թաղամասերի, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական հիմնարկների տարածքների մաքրման, ճանապարհներին գոյություն ունեցող մանր հողակույտերի տեղափոխման, պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերի հավաքման, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերի մաքրման աշխատանքներ: Հետագայում կիրականացվի նաև այդ վայրերի մաքրության խիստ պահպանություն:

Աշխատանքներում ներգրավվել են տրակտորներ, ամբարձիչներ, բեռնատար- ինքնաթափեր, բեռնատար-կռունկներ, ջրցաններ, էքսկավատոր-բարձիչներ էլեկտրական սղոցներ, աղբահան մեքենաներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, ինքնաթափեր, գրեյդերներ, ինքնաբարձիչներ և այլն (ընդամենը՝ 150 տեխնիկական միջոց), ինչպես նաև գործիքներ՝ բահեր, փոցխեր, ցախավելներ, պարկեր, դույլեր, ձեռնոցներ, մկրատներ, հնձիչներ (ընդամենը՝ շուրջ 4600 գործիք):

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաներ օրվա ընթացքում եղել են նաև Վանաձորի տարբեր հատվածներում և մարզի մի շարք համայնքներում, հետևել աշխատանքների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 11:34:28