Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանում «Անտառային տարածքների հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

28.04.2023

Վարժանքին հետևում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզային և համայնքային իշխանությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գիտելիքները անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը պատասխանատու այլ կառույցների հետ։
Ուսումնավարժությանը ներգրավված էին մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերը, «Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի անդամները, ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ և կամավորներ։
Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ Ստեփանավանի կիրճ կոչվող տարածքի մի քանի հատվածներում հրդեհ էր բռնկվել, կային նաև պայմանական տուժածներ: Համապատասխան ծառայությունների և կամավորական խմբերի մասնակցությամբ դժվարամատչելի տարածքների հրդեհները մարվեցին, ծխահարված և այրվածքներ ստացած տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բուժօգնություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին փրկարար ծառայության մեքենաները և նախարարության ուղղաթիռը։
Ուսումնավարժության ընթացքում մասնակից ստորաբաժանումների կողմից բոլոր առաջադրանքները կատարվեցին պատշաճ կերպով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24