Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում մեկնարկում է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

02.05.2023

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի պատասխանատուներին՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» փոխտնօրեն Արմեն Խոջոյանին, ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանին, ծրագրի առաջատար տեխնիկական պատասխանատու Կարոլինա Սթարին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզպետին ներկայացվել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագրի մանրամասները: Նշվել է, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացիայի կանխման նպատակի իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված հողային ծածկույթների վերականգնման միջոցով: Ծրագրի իրագործման համար Լոռու մարզում՝ որպես թիրախային տարածք, ընտրվել է Թումանյան համայնքը: Աթան, Ահնիձոր, Քարինջ, Մարց, Քարինջ, Շամուտ, Լորուտ բնակավայրերում կվերականգնվեն մարգագետիններ, արոտավայրեր, կիրականացվեն անտառվերականգնման և համայնքների զարգացման համար ներդրումային այլ մեծածավալ աշխատանքներ:
Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և ընդգծել, որ մարզային և համայնքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակներում կաջակցեն ծրագրի իրականացմանը:

«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի տևողությունը երեք տարի է, այն կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Գլոբալ Էկալոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ էկանոմիկայի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի, ՀՀ Ագրարային համալսարանի, Լոռու մարզպետարանի և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:03:39