Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները 2022 թ.-ի ընթացքում ուշադրության կենտրոնում են պահել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող շուրջ 670 երեխաների, իրականացրել նրանց կարիքների գնահատում: Կատարվել են ավելի քան 156 տնայցեր, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են մասնագիտացված հաստատություններում, խնամատար ընտանիքներում, ընտանիքներին տրամադրվել է նաև հասցեական աջակցություն: 2022 թ.-ի ընթացքում բաժինը մասնակցություն է ունեցել անչափահասներին վերաբերող 46 դատական նիստերին: Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հաշվառվել է 24 անչափահաս:

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար 17.01.2023
Հարգելի քաղաքացիներ, 2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մինչ այդ փետրվարի 3-րդ տասնօրյակում երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով կկազմակերպվեն և կանցկացվեն սեղանի թենիսի մարզային մրցումներ:

Քննարկվեցին մարզի առողջապահության ոլորտին առնչվող հարցեր 17.01.2023
Այսօր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի գլխավորությամբ և Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արծվիկ Բալոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ։

Քաղաքաշինության ոլորտում Լոռու մարզում իրականացվող առավել խոշոր ծրագրերից ընթացքի մեջ են 16.01.2023
• Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը, • Լոռի_Բերդ համայնքային կենտրոնի վերակառուցումը՝ երկրորդ հարկի կառուցմամբ, • Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցումը, • Ալավերդու թիվ 2 դպրոցի կառուցումը, • Վանաձորի թիվ 19 դպրոցի կառուցումը,

Հաշվետվություն 2022 թվականին ՏԻՄ ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ 13.01.2023
2022 թվականի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում: Սահմանված ժամկետներում իրականացվել են ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցով մարզպետին վերապահված բոլոր գործառույթները, ինչպես նաև համակարգվել է համայնքների ղեկավարների գործառույթների իրականացման գործընթացը:

Տեղեկատվություն 2022 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ 13.01.2023
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին հաստատվել է Լոռու մարզի 15 համայնքներից ներկայացված թվով 88 ծրագիր՝ շուրջ 9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 4.7 մլրդ դրամ:



