Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման արշավ՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» թեմայով

24.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» իրազեկման արշավի շրջանակում Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կազմակերպել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող քայլարշավ։
Կենտրոնի սաները, ծնողներն ու աշխատակիցները անցորդներին իրազեկման թերթիկներ էին բաժանում ու պաստառներով ներկայացնում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները։ Արշավի նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների հավասար իրավունքների ապահովումն է, իրավագիտակից սերունդ կրթելը։
Արշավին մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի պաշտոնյաները՝ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանի և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանի գլխավորությամբ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59