Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

25.05.2023

Հունիսի 10-ին ժամը 12.00-18.00 Լոռու մարզպետարանի աջակցությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնադրված բիզնեսների ցուցահանդես-տոնավաճառը։ Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի շուրջ 70 շահառուներ։
Ցուցահանդես-տոնավաճառը կխթանի շահառուների ինքնազբաղվածությանը, կնպաստի նորաստեղծ բիզնեսների սոցիալական ակտիվացմանը։
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» ծրագիրն իրականացնում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Սիրելի՛ լոռեցիներ, հրավիրում ենք մասնակցելու ցուցահանդես-վաճառքին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23