Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ազգային արահետ» ծրագիրը կանցնի նաև Լոռու մարզով․ փոխմարզպետը հանդիպել է ծրագրի ղեկավարներին

25.05.2023

 

Հայաստանում կստեղծվի «Ազգային արահետ», որը կձգվի Ախթալայից մինչև Մեղրի և կանցնի երկրի 108 գյուղերով։ Քայլուղու երկարությունը կկազմի 954 կմ, որից 354 կմ կանցնի Լոռու մարզի տարածքով։

«Ազգային արահետ» նախագծի հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալել է «HIKEArmenia» ՀԿ-ի տնօրեն Արտակ Քոսյանին և Հայաստանի «Ազգային արահետ» նախագծի մենեջեր Արաքսի Սահակյանին։ Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Էդգար Հախվերդյանը։

Լոռու փոխմարզպետը իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցելու աշխատանքների ընթացքին։

- Ողջունելի է, որ արահետը կկապի հանրապետության երկու հեռավոր կետերը և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան երկրի մի ծայրից մյուսն անցնել ոտքով՝ ծանոթանալով մեր մարզի ու երկրի պատմությանը, մշակույթին և կենցաղին,- նշեց մարզպետի տեղակալը։

Արահետը հանրապետությունում կկառուցվի 4 տարում, որի ընթացքում կներդրվի շուրջ 1 մլն դոլար։ Նախատեսվում է Լոռու մարզում արահետի կառուցման աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ։

Ծրագրի շրջանակներում արահետներից բացի նախատեսվում է տեղեկություն տրամադրել 215-ից ավելի հյուրատների մասին՝ խթանելու գյուղական տուրիզմի և գյուղական կյանքի զարգացումը Հայաստանում:

Փոխմարզպետի, մարզպետարանի պաշտոնյաների և նախաձեռնության պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում -քննարկում է անցկացվել նաև մարզի համայնքների ներկայացուցիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59