Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

25.05.2023

Հարգելի՛ լոռեցիներ, «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» մրցաշարը ֆուտզալ և սեղանի թենիս մարզաձևերից կանցկացվի 2023թ. հունիսի 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում՝ Վանաձորում: Այն նպատակ ունի մասսայականացնելու և զարգացնելու նշված մարզաձևերը և նպաստելու ազգաբնակչության առողջ ապրելակերպին:
Ֆուտզալի «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» մրցաշարն կանցկացվի 1 փուլով, որին կմասնակցեն համայնքներում հաղթած թիմերը, թիմեր մարզում գործող հիմնարկ-ձեռնարկություններից։ Հայտերը պետք է վավերացված լինի մասնակից կազմակերպության կողմից: Հիմնարկ - ձեռնարկությունների դեպքում թիմերի խաղացողները պետք է լինեն տվյալ ձեռնարկության աշխատակիցներ /առնվազն 3 ամիս/:
«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» մրցաշարի մասնակցության հայտերը՝ մասնակիցների անձնագրերի պատճենների հետ միասին, հիմնարկ - ձեռնարկությունների դեպքում՝ նաև տեղեկանք տվյալ հիմնարկում աշխատելու վերաբերյալ, պետք է ներկայացվեն ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն՝ 2023թ.մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը /մարզպետի աշխատակազմ, 3-րդ հարկ, 318 սենյակ/:

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» սեղանի թենիսի մրցաշարն անց է կացվում 1 փուլով: Սեղանի թենիսի մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած բոլոր ցանկացողները։ Մրցումները կազմակերպվում են տղամարդկանց և կանանց համար առանձին։ Մրցումները նախատեսվում է անցկացնել 2023թ. հունիսի 6-11-ը ընկած ժամանակահատվածում՝ Վանաձորում: Մասնակցության հայտերը ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի պետք է ներկայացվեն 2023թ.մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը /մարզպետի աշխատակազմ, 3-րդ հարկ, 318 սենյակ/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00