Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը կայացել 02.11.2022
Մեկտեղելով Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 110 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ Համաժողովին մասնակցել են Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պաշտոնյաները, մարզի համայնքների ներկայացուցիչները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութի և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասիի ողջույնի խոսքերից հետո Գիլոյանը ներկայացրել է համայնքների զարգացման ռազմավարական և գործառնական պլանավորման գործիքները (զարգացման հնգամյա ծրագիր, տարեկան աշխատանքային պլան), համայնքների տնտեսական զարգացման ոլորտում ՏԻՄ-երի լիազորությունները և խնդիրները, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն
«Առողջ ծերացման արշավ»` Վանաձորում 02.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Վանաձոր համայնքում կազմակերպվել էր «Առողջ ծերացման արշավ»` 60-ից բարձր տարիքի բնակչության համար: Արշավն անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը: Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ, որտեղ էլ անցկացվեց հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, գեղանկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:
Ցավով տեղեկացա սիրելի Վարպետի՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի անժամանակ մահվան մասին: Շա՜տ ափսոս, որքա՜ն կիսատ գործեր մնացին, ի՜նչ անփոխարինելի արվեստագետ, բեմարվեստի արքա ու մտավորական կորցրեց հայոց թատերարվեստը: Սիրելի՛ Վարպետի շուրջ 100-ի հասնող բեմադրությունները տասնամյակներ շարունակ գերել են ոչ միայն հայ հանդիսատեսի սրտերը, այլև փայլել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում:
Լոռու մարզի Լորուտ և Եղեգնուտ համայնքների դպրոցները համալրվեցին նոր համակարգիչներով 31.10.2022
The Gurus ընկերության Վանաձորում գործող մասնաճյուղն իր գրասենյակի բացման մեկամյակի կապակցությամբ ինքն էր տոնական նվեր մատուցել՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ վեցական համակարգիչներ նվիրաբերելով Լոռու մարզի Լորուտ և Եղեգնուտ համայնքների դպրոցներին։ Դպրոցների տնօրինություններն իրենց հերթին առանձնացրել էին վերանորոգված և կահավորված դասասենյակներ, որպեսզի նոր համակարգիչներով համալրված դասասենյակները ծառայեն երեխաներին՝ պատշաճ դասապրոցես կազմակերպելու համար:
Ես օրինապահ եմ». ամփոփվեց ենթածրագրի երկրորդ փուլը 28.10.2022
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կողմից Վանաձորի թիվ 1, 15, 16, 20, 23, 25, 26, 27 և 28 դպրոցների հետ համագործակցությամբ անցկացվել է «Ես օրինապաh եմ» ենթածրագրի երկրորդ փուլը, որի արդյունքներն ամփոփվեցին Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ընթացքում: Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, ով նման նախաձեռնության իրականացումը դպրոցներում ողջունեց նաև մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ նշելով, որ շատ կարևոր է դեռ մանկահասակ տարիքից երեխաների մոտ սերմանել իրավապահ լինելու գաղափարը, ինչը երկրի զարգացման կարևոր գրավականներից մեկն է:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է պաշտոնական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, խորհրդական Տիգրան Հովսեփյանը,Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունել է դեսպանի այցը Լոռու մարզ: -Հարգելի պարոն դեսպան, մեզ համար շատ կարևոր է հայ-չինական դարավոր բարեկամությունը և բազմաոլորտ համագործակցությունը: Ինչպես գիտեք, դեռևս 2011թ.-ին ՀՀ Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև ստորագրվել է բարեկամական կապերի վերաբերյալ հուշագիր և առևտրատնտեսական համագործակության մասին արձանագրություն: