Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարի

10.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքի կառուցման շինհրապարակում:
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի, բուժհաստատության այլ պատասխանատու աշխատակիցների և շինարարների ուղեկցությամբ Արամ Ղազարյանը հետևել է շինարարության ընթացքին:
Մասնաշենքի կառուցումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատվիրատվությամբ՝ «Եվրասիական կառուցման և զարգացման» հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 908 միլիոն դրամ է: Գույքի ձեռքբերման համար պետբյուջերից կհատկացվի 160 միլիոն դրամ: Շինարարության ավարտը նախատեսված է 2024 թվականի վերջին:
Երկհարկանի ինֆեկցիոն բաժանմունքը նախատեսված է ստացիոնար 40 բուժառուի, ևս 10 մահճակալ՝ ինտենսիվ բուժման հիվանդների համար: Դրանք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համապատասխան սանհանգույցներով և թեքահարթակներով:
Նախատեսված է նաև ընդունարան՝ սպասասրահով, հետազոտման սենյակ, մեկուսարան՝ դրսից առանձին մուտքով, ինտենսիվ բուժման 2 սրահներ, էքսպրես լաբորատորիա, ախտահանման բաժանմունք, հետազոտման սենյակներ, անձանակազմի հանդերձարաններ, հանգստի սենյակ:
Մասնաշենքի կառուցումն իրականացվում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ: Արտաքին տեսքը համահունչ կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի ճարտարապետությանը:
Արամ Ղազարյանն, ընդհանուր առմամբ, իր գոհունակությունն է հայտնել կատարվող շինաշխատանքների որակից և ժամկետներից:
-Կարևոր է, որ այս տեմպը պահպանվի մինչև շինարարության ավարտը և շենքը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում ու բարձր որակով,-ասել է մարզի ղեկավարը՝ նշելով, որ այցերը և վերահսկողությունը պարբերական բնույթ են կրելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:47:05