Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժզննություն է անցել 514 երեխա

18.04.2024

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Յունիսեֆի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է ծրագիր Լոռու մարզի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատման, մասնավորապես քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագետներից կազմված մոբիլ թիմերի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, այցելություններ են կատարվել Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Սպիտակի բժշկական կենտրոն», «Տաշիրի բժշկական կենտրոն», «Ստեփանավանի բժշկական կենտրոն» և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների համաբուժարաններ:
Այցերի ժամանակ բժիշկների բազմամասնագիտական մոբիլ թիմերի կողմից բուժզննություն է անցել 514 երեխա, որոնցից 116-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքիներից։ Խնդիրների հայտնաբերման դեպքում երեխաներն ուղղորդվել են համապատասխան բուժհաստատություններ: Գործնական դասընթացների է մասնակցել առողջության առաջնային պահպանման օղակի 23 բուժաշխատող:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:03:38