Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը պարգևատրել է Ոստիկանության մի խումբ ծառայողների

17.04.2024


Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 17-ին մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը:
Ներկա էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, վարչության ենթակա բաժինների պետերը, ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Մասնագիտական տոնի կապակցությամբ ներկաներին շնորհավորել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը՝ նշելով, որ ոստիկանությունն իր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ պաշտպանում է մարդու, հասարակության, պետության շահերը, հետևողական պայքար մղում հանցավորության դեմ:
- Ոստիկան լինելը մեծ պատասխանատվություն է: Մաղթում եմ, որ մեր ծառայության ցանկացած փորձություն պսակվի հաջողությամբ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության օրինականության ամրապնդման և հզորացման, - ասել է նա:
Միջոցառման ընթացքում Լոռու մարզպետը շնորհավորական խոսք է հղել ոստիկանության բոլոր ծառայողներին, կարևորել համակարգում յուրաքանչյուր աշխատակցի դերը, ներկայացրել պատասախանատու աշխատանքի դերակատարությունը պետականության կայացման ու ամրապնդման գործում, շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար.
- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն, այդ թվում՝ Լոռու մարզային վարչությունը, պատվախնդրորեն իրականացնում է քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, կանխարգելում հանցագործությունները, անողոք պայքար մղում հանցավորության դեմ: Երկար տարիներ աշխատելով համակարգում՝ լիարժեքորեն գիտակցում եմ աշխատանքի պատասխանատվությունն ու բարդությունը: Ձեզ մաղթում եմ հաջողություններ, արժանապատիվ և անփորձանք ծառայություն,- ասել է Արամ Ղազարյանը:
Լոռու մարզպետի որոշմամբ՝ ոստիկանության համակարգում դժվարին ու պատասխանատու գործում բարեխղճություն ու անաչառություն դրսևորելու, օրենքի գերիշխանությանը, հասարակության անվտանգությանը միտված ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու, ոստիկանության բարեփոխմանն ուղղված անձնվեր ու արդյունավետ աշխատանքային գործունեության համար Լոռու մարզպետի կողմից պատվոգրերի են արժանացել ոստիկանության մի խումբ ծառայողներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ ՆԳ նախարարության և այլ պետական գերատեսչությունների կողմից մի շարք ծառայողներ Ոստիկանության օրվա առթիվ արժանացել են տարբեր պարգևների:
Միջոցառման ավարտին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ներկաները ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության վարչության շենքի բակում տեղադրված՝ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27