Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում

Մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում 24.05.2013

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Ուսումնական տարվա ավարտին «Վերջին զանգի» միջոցառումը ու դրա խորհուրդը տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես հասունության ատեստատ ստացող, դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների օր, սակայն դա իր էությամբ, մեր ուսումնառող սերունդների համար մեկ տարով էլ հասունանալու, գիտելիքների համապատասխան պաշար ամբարելու խորհրդանշական հուզիչ միջոցառում է՝ սովորող և սովորեցնող սերնդի տոն:

Մեզ համար անչափ կարևոր է թանգարանային աշխատողների գործունեությունը

Մեզ համար անչափ կարևոր է թանգարանային աշխատողների գործունեությունը 18.05.2013

Հարգելի բարեկամներ: Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Հաճելի զուգադիպությամբ այս տարի օրը համընկնում է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը և դա ավելի տոնական է դարձնում երևույթը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ 08.05.2013

Սիրելի հայրենակիցներ: Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր: Մենք տոնում ենք ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի 68-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 21 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ 13.04.2013

Հարգելի ոստիկաններ: Ձեր դժվարին, բարդ, անչափ պատասխանատու աշխատանքը իրավամբ համարվում է ծառայություն, քանի որ դա բառիս լայն իմաստով ծառայություն է ժողովրդին, պետությանը, հանրության բոլոր շերտերին, շարքային քաղաքացուն և գիտնականին, փոքրին ու մեծին: Դա ծառայություն է քո ժամանակին ու ժամանակակցին՝ ապահովելու համար կարգն ու օրենքը, սահմանադրորեն յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքները, պարտավորությունների կատարումը:

      Ձեզ անսահման երջանկություն և անափ սեր

Ձեզ անսահման երջանկություն և անափ սեր 05.04.2013

Թանկագին մայրեր: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր: Այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2013

Թատերարվեստի սիրելի գործիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Այս օրը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց տոնը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46