Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Վեհ առաքելություն՝ մայրություն

04.04.2014

Հարգելի մայրեր, սիրելի կանայք, քույրեր:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:
Այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու նվիրվածության մասին, կարևորելու Ձեր բացառիկ կենսատու դերը: Պատահական չէ, որ տոնը քրիստոնեական արմատներ ունի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման խորհրդով:
Կնոջն ի վերուստ տրված ամենավեհ առաքելությունը մայրությունն է: Մայրը սրբազնագույն է յուրաքանչյուրիս համար: Ուստի, տոնական այս բացառիկ օրվա շնորհավորանքներին այսօր պետք է գումարենք նաև մեր անսահման երախտագիտությունը հայ մայրերի ու կանանց հանդեպ, փաստենք, որ Ձեր հավատարմության ու խոհեմության շնորհիվ միշտ եղել եք ազգապահպանության և մեր ժողովրդի բազում հաղթանակների ակունքը:
Սիրելի մայրեր,
Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն:


ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36