Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

24.03.2014

Սրբազան հայր:

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:

Հայոց բազմադարյան պատմությունն ու մշակույթը անքակտելի են իր ճշմարիտ հավատքից և, այսօր էլ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա սպասավորները մեր ազգային նվիրական ակունքների հարահոս ընթացքում են: Այդ առումով, գնահատելի և տեսանելի են Ձեր ջանքերը հայրենասիրության և հավատքի  ամրապնդման, կրոնական կազմակերպությունների և հանրության մեջ հանդուրժողականություն սերմանելու և արժանապատվորեն պահպանելու համար:

Ձեր անվան և ջանադիր գործունեության հետ են շաղկապվում Լոռու մարզի հոգևոր մշակույթի նորօրյա ձևավորումն ու զարգացումը, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության  և մեր ժողովրդի:

Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ՝ ի փառս Հայոց եկեղեցու և հանուն  հավատացյալ հոտի միասնության:

                  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14