Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ

06.03.2014

Թանկագին մայրեր, քույրեր
Դարձյալ գարուն է և կրկին բնության զարթոնքի հետ ձեր տոնն է:
Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:
Դուք տղամարդկանց հետ ուս ուսի հաղթահարել եք հոգսերն ու փորձությունները, եղել և մնում եք հասարակական-արտադրական ոլորտների անփոխարինելի գործընկերներ: Այսօր մենք խորին երախտագիտությամբ ու հարգանքով ենք նշում, որ Լոռու գյուղատնտեսության մեջ՝ բերք ու բարիք ստեղծելով, մանկավարժության և առողջապահության բնագավառներում, արդյունաբերության ոլորտներում անգնահատելի է ձեր վաստակը: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:
Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող որ ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին:
Միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ:


ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53