Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

09.05.2014

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի խորհուրդ ունի: Մենք տոնում ենք ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի 69-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 22 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:
Երկրորդ աշխարհամարտում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաև հայորդիների սխրանքով նվաճված հաղթանակը ոչ միայն մեր երկիրը փրկեց վերահաս աղետներից, այլև հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկների ազատատենչ ոգին ու սխրանքների գնալու հաստատակամությունը յուրօրինակ ոգեշնչում դարձան նրանց որդիների ու թոռների համար՝ Արցախյան գոյամարտի տարիներին:
Շուշիի ազատագրումից հետո մայիսի 9-ը մեզ համար ստացավ ևս մեկ նշանակություն, դարձավ հաղթանակի և խաղաղության նոր խորհրդանիշ: Այն մեզ համար հաղթական գոյապայքարի և ազատության օր է, նոր կյանքի սկիզբ, հայոց նորագույն պատմության նշանակալի ու նվիրական հանգրվան:
Պատմական այդ հերոսամարտերում իրենց ակտիվ մասնակցությունն ու մեծ ավանդն ունեցան նաև լոռեցիները՝ երկրագործն ու մետալուրգը, քիմիագործն ու շինարարը, ուսուցիչն ու բժիշկը, գիտնականն ու միջնակարգ դպրոցի նորավարտը:
Մեր սերնդին բախտ վիճակվեց կրելու նախնիների երազանքի, պայքարի ու հաղթանակի դրոշը:
Պայքարի առաջին գծում անձնվիրաբար մարտնչեցին մեր լավագույն, պանծալի զավակները, մարտնչեցին հերոսաբար, անձնվիրաբար:
Շատերն ընկան մարտում, իրենց ոգու կորովը թողնելով սերունդներին:
Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր ոգուն ու նրա հաղթական բազկին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:
Շնորհավոր հաղթանակների տոնը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05