Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Գյուղատնտեսությունը եղել և մնում է երկրի զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և դա է պատճառը, որ կառավարությունը հետևողականորեն շարունակում է գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը:

Հարգելի բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի օրվա առթիվ: Լոռու քաղաքային, գյուղական, դպրոցական ու մասնագիտական գրադարանները անգնահատելի մեծ դեր են կատարել մեր բնաշխարհի մի քանի սերունդների գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Գրադարանի մասնագետներն ու մատենագետները մեծապես նպաստում են մեր գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ 02.10.2015
Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։ Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ 02.10.2015
Հարգելի վանաձորցիներ, Շնորհավորում եմ ձեզ հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ: Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորն իր տարեգրությամբ Հայոց աշխարհի պատմության բացառիկ էջերից մեկն է, որում քաղաքակրթության և մշակույթի դարավոր վկայությունների հետ կան նաև հայրենիքի պաշտպանության և անդուլ աշխատանքով հարազատ ոստանի հզորացման, զարգացման հերոսական բազմաթիվ էջեր:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 22.09.2015
Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: 24 տարի առաջ մեր ժողովուրդը ընտրություն կատարեց կայացնելու անկախ հայկական պետականություն՝ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության արժեքների արմատավորմամբ ու կայունացմամբ:

Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ 16.09.2015
Ջերմորեն շնորհավորում եմ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի 15-ամյակը: Իր ստեղծման առաջին իսկ ամիսներից թերթի ընթերցողների աճող քանակը վկայեց, որ ի դեմս «Վանաձորյան խճանկարի» Լոռու զանգվածային լրատվամիջոցների անդաստանում ունենք հանրությանը հետաքրքրող տպագիր պարբերական: