Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ 11.10.2013

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հարգելի քաղաքապետ, Լոռու բնակչության և անձամբ իմ անունից Ձեզ և սիրելի Երևանի բնակչությանը ջերմորեն շնորհավորում եմ հայոց փառապանծ մայրաքաղաքի 2795-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր հինավուրց և մշտատև նորօրյա Էրեբունին երևանվի հավերժության մեջ՝ ներկայիս և գալիք սերունդների բարեկեցիկ և ստեղծարար կյանքով: ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2013

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի՝ գրադարանային աշխատողների օրվա կապակցությամբ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորանքը վանաձորցիներին 04.10.2013

Թանկագին վանաձորցիներ: Այսօր մեր մարզկենտրոն Վանաձորի օրն է: Այն տասնյակ սերունդների տոն է: Տոն է, տոհմիկ Ղարաքլիսեցիների համար, ովքեր այգի-բուրաստան էին դարձրել իրենց բնօրրանը, կիրովականցիների համար, ովքեր կառուցեցին ու շենացրին արդյունաբերության, մշակույթի, շենշող քաղաք, վանաձորցիների համար, ովքեր արժանապատվորեն են կրում Լոռու կենտրոնի քաղաքացին լինելու կոչումը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 30.09.2013

Տարեցների միջազգային օրը սոսկ Ձեր տոնը չէ: Այն ձեր զավակների, թոռ ու ծոռների կողմից Ձեր նկատմամբ տածած սիրո ու երախտագիտության մատուցման օրն է: Բոլոր զավակների անունից ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ձեզ՝ բոլորիդ, Տարեցների միջազգային օրվա առթիվ: Թող ձեր բարի օրհնանքը և դուք՝ ինքներդ, անպակաս լինեն մեզնից: Մաղթում եմ քաջառողջություն և անհոգ ու երջանիկ ծերություն:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 30.09.2013

Թանկագին ուսուցիչներ: Հին ու հարուստ դպրություն ունեցող մեր ժողովուրդը մի ուրույն հարգանքով, երախտագիտությամբ և սիրով է նշում Ուսուցչի օրը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ցավակցական խոսքը Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ 28.09.2013

Հայ թատերարվեստի և կինոյի տարեգրության մեջ ևս մեկ ոսկե էջ թերթվեց. հրաժեշտ ենք տալիս մեծանուն արվեստագետի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:05:54