Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

14.04.2017

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Մեր նորանկախ երկրում պետական քիչ կառույցներ կան, որ պատիվ ունենան նշելու իրենց տարեգրության շուրջ մեկ դարը: Դուք այս տարի նշում եք Հայաստանի ոստիկանության 99-ամյակը, և դա ինքնին վկայությունն է այն բանի, որ  Ձեր դժվարին, անչափ պատասխանատու աշխատանքը  միշտ անհրաժեշտ ու կարևոր է դիտվել մեր ժողովրդի կողմից ու պետության համար՝  անկախ այն բանից, թե ինչ հասարակարգ է եղել երկրում:

Ինչպես որ մեր նորանկախ երկիրը, այնպես էլ՝ նրա ոստիկանությունը կայացման ու ամրապնդման կարևոր շրջան անցան: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկանները դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ և հերոսական կեցվածք:

Հայաստանի ոստիկանությունը, նրա շարքում Լոռու մարզի ոստիկաններդ, ներկայացնում եք այդ մեծ տարեգրությունը ժառանգողներին և աննկուն շարունակողներին՝ բարձր պատրաստականությամբ իրականացնելով ձեր գործունեությունը փոփոխությունների, բարելավումների դժվարին ճանապարհով:

Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում մեծապես  գնահատում է այն դժվարին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22