Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

02.05.2017

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Հայ մարդու համար աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև իր ձեռքբերումների, իր մշակույթի , իր բնավորության այցետոմսը՝ բազմաթիվ երկրներում, որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք:

 Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները սերնդեսերունդ կերտում ենք մայր Հայաստանում: Մենք շարունակում ենք աշխատանքային լավագույն ավանդույթները  գյուղատնտեսության, հանքային ու  թեթև  արդյունաբերության մեջ, ուսումնական և  առողջապահական ոլորտներում, ամենուր, որտեղ բարիք և  օգտակար պայմաններ  պետք է ստեղծել: Մեր աշխատանքով պետք է հայրենիքը հզորանա, քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով նորարարությունները, աշխատանքի կազմակերպման, աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և հանուն մեր Լոռու, մեր երկրի զարգացման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29