Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2017

Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:

Անհիշելի ժամանակներից ի վեր մայրապաշտությունը, կանանց նկատմամբ սերն ու հարգանքը մեր մշակույթի այն հիմնաքարն է եղել, որի վրա խոյացել են ընտանեկան ավանդույթների, հայրենասիրության, գրականության ու արվեսի անկրկնելի կոթողները: Ներկայում, լինի դա հասարակական-քաղաքական կյանքում, արդյունաբերության մեջ, կրթության, գիտության մեջ, թե՝ արվեստում, տարեցտարի մեծանում է կանանց դերն ու դերակատարությունը, և առանց գեղեցիկ սեռի անհնար է պատկերացնել և ոչ մի առաջընթաց:

Տոնն առիթ է որդիաբար խոնարհվելու մեր մայրերի առջև՝ հավաստելով նրանց նկատմամբ մեր անսահման սերը:

Տոնն առիթ է բարձրաձայն արժեվորելու մեր քույրերին ու կանանց՝ հավաստելով նրանց նկատմամբ մեր հավատարմությունն ու սրտի ջերմությունը:

Տոնն առիթ է մաղթանք և օրհնանք ստանալու ձեզնից, սիրելի մայրեր, քույրեր, և տա Աստված, որ ձեր օրհնանքն ու աղոթքները միշտ լսելի լինեն Աստվածամորը, ում Ավետման տարեդարձն էլ հենց այս հիասքանչ տոնն է:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում՝ երջանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22