Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների օրվա կապակցությամբ 05.08.2018
Հարգելի երկաթուղայիններ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: 1899թ.-ին, երբ Լոռու ձորում առաջին անգամ հնչեց շոգեքարշի շչակը, դրանով ազդարարվեց ոչ միայն Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) 213,8 կմ երկարությամբ երկաթուղու շահագործման մասին, այլև պատմական այն իրադարձության, որ հնամենի մեր բնաշխարհում, ուր հազարամյակներով հարգի են եղել արհեստները, սկիզբ է դրվում մի նոր՝ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ մասնագիտությանը:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018
Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը մեր անցած պատմական մեծ ուղու դարավոր փորձի և Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական և քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, մեր պետականությունը պահպանելու, ամրապնդելու գրավականը:

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2018
Հարգելի՛ բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը: Դուք՝ ամենամարդասիրական մասնագիտության կրողները լինելով, հազարավոր մարդկանց կյանքեր եք փրկում և արժանի եք բոլորիս ջերմ երախտագիտությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի պանծալի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: 100 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն, որին մեր ժողովուրդը երազել էր շուրջ ինը հարյուր տարի, որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները: