Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2019

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Այս մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կատարված աշխատանքը և ասելու, որ ոստիկանության ողջ համակարգը, նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով է իրականացնում իր առաքելությունը: Հետհեղափոխական Հայաստանը գտնվում է բարեփոխումների հորձանուտում, և հենց այդ բարեփոխումները պետք է  պայմանավորեն, ուղենշեն մեր անցնելիք  արդար ճանապարհը, իսկ դուք այդ ուղու երաշխավորն եք:

Դուք կոչված եք ձեր իսկ օրինակով նպաստելու հասարակության մեջ արդարության և օրինապահության ամրապնդմանը, անվտանգ ու պաշտպանված լինելու զգացումի զորացմանը։

Հայ ժողովուրդը, այդ թվում և լոռեցիները, գիտակցում են ձեր մեծ պատասխանատվությունը և գնահատում ձեր ծառայությունը, ջանքերն ու նվիրվածությունը և որ ամենակարևորն է՝ հավատում կարգ ու կանոնի պահպանմանը, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն, անձնական երջանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53