Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

08.05.2019

Սիրելի հայրենակիցնե՛ր

Հարգելի վետերաննե՛ր

Մայիսը՝ հաղթանակների ամիսը, առավել քան հոգեհարազատ է մեզ համար: Իրար հաջորդող տոները հնարավորություն են տալիս մեզ կրկին անգամ հիշատակելու մեր նախնիների սխրանքները, փառաբանելու հայոց քաջարի արծիվներին:

Այս օրը եռատոն է. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:

Ուղիղ 27 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Եվ վերջապես մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, երբ միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Այս տոնական օրը մենք նախևառաջ գլուխ ենք խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր քաջ հայորդիների պայծառ հիշատակի առջև ու փառաբանում նրանց, ովքեր թիկունքում ու մարտադաշտում մասնակից եղան հերոսական պայքարին, նրանց, ովքեր այսօր կանգնած են հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում, նրանց, ովքեր հզորացնում են մեր բանակը և նրանց, ովքեր գալիս են հերթափոխելու իրենց ավագներին:

Թող մեր երկրի սահմանները միշտ խաղաղ լինեն: Վստահ եմ՝ մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի համար շարունակական են ցանկացած ասպարեզում և ցանկացած դրսևորումներով, դրանք միշտ ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:

Շնորհավո՛ր Հաղթանակի և խաղաղության տոն

Շնորհավո՛ր եռատոն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-02-03 17:37:19