Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

30.04.2019

Հարգելի լոռեցինե՛ր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

 

Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն՝ առավել ևս, քանզի այն ոչ միայն օջախի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ  գրավականն է:

Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին` զարգացնելով մեր երկրի տնտեսությունը։
Մենք գիտակցում ենք, որ այսօր քաղաքացիները լուրջ ակնկալիքներ ունեն նոր իշխանություններից աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի շուկայի բարելավման, աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման և աշխատավարձերի բարձրացման հարցերում։ Այս բոլոր խնդիրների հետևողական լուծմանն ուղղված քայլերն արդեն իսկ տեսանելի են: Դրանցից առավել տեսանելիները հավասար մրցակցային պայմանների ապահովումն է, ստվերային երևույթների վերացումը, ներդրումների ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը մասնավոր հատվածում, պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի հետևողական բարձրացումը և այլն:

Մեր ջանքներն ուղղված են նաև նրան, որ աշխատող մարդը զգա՝ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան  վիճակից  կամ  տարիքից, իր աշխատանք անհրաժեշտ է պետության կայացման  համար:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք` հանու´ն մեր ընտանիքների բարօրության և հանու´ն մեր երկրի անվտանգ ապագայի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53