Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 03.12.2019

Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես աշխարհի ավելի քան 100 երկրներում, նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, պետք է ջանքեր չխնայի, որպեսզի սահմանափակ կարողությունների տեր անձինք լինեն հասարակության լիարժեք անդամներ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 16.11.2019

Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Տեսնելով ձեր անսպառ եռանդն ու ակտիվությունը՝ առավել քան վստահ եմ, որ այդ ապագան հուսալի ձեռքերում է՝ կերտված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հիման վրա: Այդ ճանապարհին, մենք պատրաստ ենք առավելագույնս սատար կանգնել ձեզ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ 23-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ 23-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.11.2019

Հարգելի՛ գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-րդ ամյակի առթիվ: Անցած ժամանակահատվածը եղել դժվարությունների հաղթահարման, ինչու չէ նաև՝ ձեռքբերումների ընթացք՝ հնարավորություն տալով սեփական սխալների վրա սովորելու ու կայանալու: Թավշյա հեղափողությունը արմատապես նոր որակ և աշխատաոճ է առաջադրել տեղական ինքնակառավարմանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 04.11.2019

Սոցիալական ապահովության ոլորտի սիրելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում աշխատանքային հաջողություններ: Ձեր գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանն ու լուծմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրման հնարավորությունների կայունացմանն ու ընդլայնմանը: Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.10.2019

Սիրելի՛ վանաձորցիներ, Շնորհավորում եմ բոլորիս հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ: Սիրելի՛ Վանաձոր, մեր պապերի, մեր ու գալիք սերունդների կանաչ ու հյուրընկալ հանգրվան, տոնդ շնորհավո՛ր: Սիրելի՛ իմ քաղաք, փառապանծ անունդ՝ Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձոր, դեռ դարեր պիտի հնչի, գալիք սերունդներդ խաղաղ երկնքի տակ է՛լ ավելի մեծ հաղթանակներ են տոնելու՝ գիտության ու արվեստի բնագավառում, որովհետև դու գիտության բնօրրան ու մշակույթների քաղաք ես նաև: Արշալույսներդ խաղաղությամբ պիտի բացվեն՝ արարման մեծ հնարավորություններ տալով այստեղ ապրող ու քաղաքը շենացնող բանվորին ու գիտնականին, շինարարին ու արվեստագետին, բժշկին ու մանկավարժին, բոլոր-բոլորին:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՆՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՆՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 21.10.2019

Սիրելի՛ շնողնեցիներ, հողից հաց քամող, հայրենի բնօրրանը շենացնող սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շնողի օրվա կապակցությամբ: Աստծո կողմից Ձեզ պարգևված այս արգասաբեր հողակտորը, իր պարգևած բերք ու բարիքով, լիուլի փխհատուցում է գյուղացու ամենօրյա տքնաջան աշխատանքը, իսկ աշխատասեր շնողնեցին, ավելի քան հազարամյակ առաջ տեր կանգնելով իր համայնքին, շենացնում ու արարում է: Ու պատահական չէ, որ համայնքն ստացել է Շնող՝ Շինող անվանումը, այն է՝ շենացնող, կառուցող ու ստեղծող:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46