Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2020

Փոքրի՛կ բարեկամներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Ջերմորեն շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր մեր պայծառ մանուկների անհոգ մանկությունն են պաշտպանում՝ նրանց ծնողներին:
Սիրելի փոքրիկնե՛ր
Ձեր անկեղծությամբ և անմիջականությամբ դուք ջերմացնում եք մարդկանց սրտերը` հրճվանքի և գոհունակության պահեր պարգևելով ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Դուք մեր առօրյան լցնում եք խինդով ու անհոգությամբ: Ձեր ներկայությամբ բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի: Ձեր մեն մի ժպիտը մեզ՝ մեծահասակներիս, ուժ է տալիս անելու անգամ ամենաանկարելին:
Եղե՛ք միշտ առողջ ու երջանիկ, թող միայն ծիծաղ հնչի ձեր շուրթերից: Այդ զրնգուն ծիծաղը մեզ ճախրելու թևեր է տալիս, աշխարհը դարձնում ավելի բարի, պայծառ ու անաղարտ: Այո՛, աշխարհին մանկան մաքրություն է պետք:
Սիրելի՛ երեխաներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Լոռու մարզպետարանն անում են հնարավորը` ձեր իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված և ազատ սերունդ ունենալու համար, քանզի դուք եք մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Մեր ջանքներն ուղղված են նրան, որ հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին ու առաջընթացի շարժիչ ուժը մեծանա արժանապատվորեն՝ խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում։
Մենք մեր ամենօրյա աշխատանքով, մեզ տրված հնարավորությունների ողջ սահմանով փորձում ենք անել այնպես, որ ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի:
Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնելու ձեր երազանքների ու նպատակների իրականացմանը:
Մաղթում եմ, որ խաղաղությունն ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անհուն սիրով ու հոգատարությամբ:
Թող որ մանկության ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն, թող պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09