Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

19.06.2020

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Հարգարժա՛ն կոլեգաներ,
այսօր, առավել քան երբևէ, Բուժաշխատողների մասնագիտական օրը, թերևս ամբողջ աշխարհում նշվում է առանձնահատուկ ակնածանքով ու խորին երախտագիտության զգացումով: Համավարակի դեմ մղվող «համաշխարհային պատերազմում» առաջամարտիկներն այսօր դուք եք՝ սիրելի՛ գործընկերներ:
Անտեսելով սեփական կյանքն ու առողջությունը՝ դուք, վայրկյան անգամ չերկմտելով, մղվել եք անտեսանելի թշնամու դեմ պայքարի: Ձեր մարդասիրությունն ու մարդկային կյանքեր փրկելու պատրաստակամությունը սահմաններ չի ճանաչում.դրանում մենք համոզվում ենք՝ աշխարհի մի ծայրից մյուսը մեկմեկու օգնության շտապող բուժաշխատողների սխրանքը տեսնելով:
Այս օրերին, առավել քան երբևէ, բարձր պահելով ձեր մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով եք կատարում աստվածահաճո ձեր առաքելությունը: Բոլոր ժամանակներում էլ բժշկին բնորոշ է եղել կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, իսկ համավարակի դեմ համաշխարհային պայքարի ընթացքում մենք օրեցօր ավելի ու ավելի ենք համոզվում, որ բուժաշխատողի մասնագիտությունը ամենակարևորներից է:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
ինձ իրավունք եմ վերապահում բոլոր լոռեցիների անունից երախտագիտությունս հայտնելու ձեզնից յուրաքանյուրին անհատապես՝առանձնահատուկ ընդգծելով Լոռու մարզի այն բուժաշխատողների նվիրումն, ովքեր արդեն ամիսներ շարունակ իրենց անդուլ աշխատանքով մահվան ճիրաններից փրկում են մեր հարազատներին, մտերիմներին, ընկերներին:
Ետքայլ չկա: Պետք է հաղթենք համավարակին ու պետք է հաղթենք յուրաքանչյուրիս պատասխանատվության ու ձեր նվիրումի շնորհիվ:
Նորից ու նորից շնորհավորում եմ, սիրելի՛ բուժաշխատողներ:
Մաղթում եմ, որ այսուհետ այլևս երբեք ստիպված չլինեք նման հոգեվիճակում իրականացնելու ձեր աշխատանքը, մաղթում եմ ձեզ բազում ուրախ ակնթարթներ, հազարավոր, հարյուր հազարավոր ապաքինված և երախտապարտ հիվանդներ: Մենք այսօր և միշտ չենք դադարելու կրկնել.
Շնորհակա՛լ ենք:
Շնորհակա՛լ ենք:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59