Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի

27.09.2020

Հարգելի՛ հայրենակիցներ
Սիրելի՛ լոռեցիներ
Այժմ բռունցքվելու պահ է: Մեր ընդհանուր նպատակը մեկն է' համախմբվել, վճռականություն և միասնականություն ցուցաբերել:
Միասնության շնորհիվ են կերտվել մեր հաղթանակները, ու այս անգամ էլ հաղթանակը մե՜րն է լինելու:
Մեր գործն արդար է. մեր քաջարի զինվորները, մեր զավակները, եղբայրները պաշտպանում են իրենց հող հայրենին: Հերթական արկածախնդրությունը, վստահ եմ, կրկին ծանր հետևանքներ է ունենալու իր բախտը փորձել ցանկացող արյունռուշտ ոսոխի համար:
Մեր զինվորների կամքն անսասան է, բազուկն՝ անհաղթ: Դա ապացուցելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել:
Եվ ուրեմն՝ ոչ մի քայլ ետ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի:
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։
Կեցցե՜ հայոց պետականությունը։
Կեցցե՜ հայ ժողովուրդը, որ հաղթելու է։

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36