Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվող Հայկական արվեստի 10-րդ փառատոնի կապակցությամբ

14.09.2020

Բարի՛ օր, Ռումինիա, Հարգիտա և Գեորգենի:
Լոռեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ «Հայկական օրեր» ավանդական 10-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին, Հարգիտայում ապրող մեր բոլոր ազգակիցներին, եղբայրական հունգար և ռումին ժողովուրդներին:
Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունն իր ուրույն նպաստն է բերելու երկկողմանի համագործակցության առավել սերտացմանը՝ ի փառս մեր ազգերի՝ հազարամյա պատմություն ունեցող դարավոր բարեկամության ու փոխշահավետ համագործակցության:
Հարգելի պատճառներով, Լոռու մարզի պատվիրակությունն անկարող է ֆիզիկապես մասնակիցը լինել փառատոնին և անձամբ փոխանցել մեր ջերմագին ողջույնները: Միաժամանակ, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ առաջիկայում կազմակերպվելիք երկկողմ միջմշակութային միջոցառումների շրջանակներում առիթ կունենանք անձամբ հյուրընկալել միմյանց:
Ամենայն սիրով ու հարգանքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36