Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2023
Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ, ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: 1993թ. սկսած՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունը, մայիսի 15-ին նշում են Ընտանիքի միջազգային օրը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել ընտանիքների առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Սիրելի՛ լոռեցիներ, Հայրենական Մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ: Հայ ժողովրդի զավակները մեծ ներդրում են ունեցել Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գործում՝ քաջաբար և անձնուրացաբար դրսևորելով իրենց ռազմի դաշտում և ապացուցելով իրենց մեծ նվիրվածությունը հայրենի հողին ու ազատության գաղափարին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 03.05.2023
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը, տարբեր խնդիրների բարձրաձայնմանը, հետևողականություն ցուցաբերում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Մեծ է ԶԼՄ-ների դերը նաև այլակարծության խթանման, հանրային կարծիքների ձևավորման գործում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ 28.04.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Համերաշխության ու միասնականության գաղափարն է դրված այս տոնակատարության հիմքում: Վստահ եմ, այն կարևոր ուղերձ է մեզնից յուրաքանչյուրի համար: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու նպատակի իրականացմանը և այդ հարցում կարևոր է բոլոր քաղաքացիների՝ թեկուզ և ամենափոքր ներդրումը: Վստահ եմ, հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 28.04.2023
Սիրելի՛ լոռեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Աշխատանքի գաղափարն ի սկզբանե շատ վեհ է, այն ստեղծելու, արարելու, կառուցելու, շրջապատն ավելի լավը դարձնելու իմաստ է արտահայտում: Այն ընկած է հայ ժողովրդի կենսակերպի հիմքում: Մեր ազգն իր հազարամյակների պատմության մեջ իր աշխատանքով ու ստեղծարարությամբ կառուցել ու շարունակելու է կերտել իր երազած Հայրենիքը: Խորին հարգանքի են արժանի բոլոր մասնագիտությունները, սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ասպարեզում մարդը կարողանա իրեն դրսևորել առավելագույն արհեստավարժությամբ՝ գոհ լինելով իր ստեղծած արժեքներից, շրջապատն ավելի լավը դարձնելու նպատակից:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.04.2023
Այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու օրն է: Մենք՝ համայն հայությունը, գլուխ ենք խոնարհում մեկ միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց շիրիմներին: 20-րդ դարասկզբին քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքի յաթաղանին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն ու կես անմեղ հոգի: Մենք հիշում ենք նաև նրանց, ովքեր, հաղթահարելով անմարդկային տառապանքները, վերապրելով Մեծ եղեռնը, վերահաստատվեցին մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ վառ պահելով հայի ինքնությունը: