Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը 03.12.2024

Դեկտեմբերի 3-ին անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ներկայացվեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա» առթիվ, ընդգծվեց Լոռու մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունն աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների լուծմանը:

Լոռու մարզպետարանում կայացել է քննարկում՝ նվիրված սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը

Լոռու մարզպետարանում կայացել է քննարկում՝ նվիրված սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը 02.12.2024

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարությունների աջակցությամբ և Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում անցկացվել է քննարկում «Դարձի՜ր սոցիալական ձեռներեց, շենացրու՜ քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում» թեմաներով։ Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ։

ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում

ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում 02.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։ Մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։

254 մլն 700 հազար դրամ՝ 4 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար

254 մլն 700 հազար դրամ՝ 4 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 29.11.2024

ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի նիստում կայացված որոշմամբ 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվել է 2 մլրդ 43 մլն 744.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ թվում՝ Լոռու մարզպետի աշխատակազմին է հատկացվել 254 մլն 700 հազար դրամ՝ թվով 4 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար.

Լոռու մարզպետի պատվոգիր՝ պարուսույց, մանկավարժ Արայիկ Գևորգյանին

Լոռու մարզպետի պատվոգիր՝ պարուսույց, մանկավարժ Արայիկ Գևորգյանին 29.11.2024

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 28-ին անցկացվել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր, Պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ Գևորգյանի հոբելյանական տարեդարձի հանդիսավոր միջոցառումը: Ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, պարարվեստի ոլորտի գործիչներ, հյուրեր:

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը 29.11.2024

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նպատակով նոյեմբերի 28-ին հանդիպում-քննարկում է անցկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարության վարչության պետ Էդգար Հակոբյանի, վարչության խորհրդատվական բաժնի պետ Մերինե Աթոյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, վարչության և մարզի համայնքների գյուղատնտեսության հարցերով զբաղվող մասնագետների մասնակցությամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես անդրադառնալով նաև մի շարք ծրագրերում վերջին շրջանում իրականացված փոփոխություններին: (Ծրագրերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://mineconomy.am/page/1338):

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 15:59:18