Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային իրազեկում՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

Հանրային իրազեկում՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ 08.11.2024

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկում իրականացելու և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով շարունակվում են այցերը Լոռու մարզի համայնքներ: Նոյեմբերի 7-ին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության և նորարարությունների վարչության գլխավոր մասնագետներ Մուշեղ Ղազարյանը, Ջոն Սիմոնյանը, մարզպետի աշխատակազմի մասնագետները Փամբակ և Թումանյան համայնքներում հանդիպումներ են ունեցել նշված համայնքների բնակավայրերի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ: Հանդիպումներին ներկա են եղել համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ և բնակավայրերի վարչական ղեկավարները:

Փոփոխություններ և լրացումներ՝ «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 202

Փոփոխություններ և լրացումներ՝ «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 202 07.11.2024

ՀՀ կառավարության 24 հոկտեմբերի 2024 թվականի N 1734–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրում»:

«Մեդիագրագիտության շաբաթվա» շրջանակներում դպրոցականները հյուրընկալվել էին Լոռու մարզպետարանում

«Մեդիագրագիտության շաբաթվա» շրջանակներում դպրոցականները հյուրընկալվել էին Լոռու մարզպետարանում 07.11.2024

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հայտարարված «Մեդիագրագիտության շաբաթվա» շրջանակներում Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին Վանաձորի թիվ 1 դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները՝ դպրոցի թվային գրագիտություն և համակարգչային գիտության ուսուցչուհի Արեգ Միկիչյանի, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ Թամարա Գրիգորյանի ուղեկցությամբ: Նրանք հանդիպում ունեցան Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետներ Աննա Գասպարյանի և Ալլա Նահապետյանի հետ:

Քննարկվեցին սեփական եկամուտների ցուցանիշները

Քննարկվեցին սեփական եկամուտների ցուցանիշները 05.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 4-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, համայնքապետարանների պատասխանատու այլ պաշտոնյաներ: Մարզպետ Արամ Ղազարյանը նշել է, որ համայնքների հարկերի հավաքագրման ցուցանիշները չեն գոհացնում, հետևաբար անհրաժեշտ է առաջիկայում առավելագույն ջանքեր ներդնել, բացը լրացնելու և հավաքագրման ցուցանիշները 100 և ավելի տոկոսով կատարելու նպատակով:

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին  վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին վերաբերող մի շարք հարցեր 05.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 4-ին խորհրդակցություն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, համայնքների ղեկավարները, ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ստեղծված հասարակական խորհրդի մարզային անդամներ Արթուր Աթանեսյանը, Հայկ Հակոբյանը, Վրեժ Մելքումյանը, ովքեր ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներ են: Լոռու մարզպետը համայնքապետերին է ներկայացրել խորհրդի Լոռու մարզային ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել նրանց կազմում ընդգրկվելու համար և հույս հայտնել, որ մարզպետի աշխատակազմի և համայնքապետերի հետ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի առավել արագ և արդյունավետ արձագանքել տեղահանված անձանց խնդիրներին:

Լոռու մարզպետը ծանոթացել է Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման աշխատանքներին

Լոռու մարզպետը ծանոթացել է Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման աշխատանքներին 04.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին եղել է Եղեգնուտ և Դեբեդ բնակավայրերում, ծանոթացել Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման աշխատանքներին, բիզնես նախագծին։ Հանգստավայրը նախատեսվում է շահագործման հանձնել 2026թ․-ին։ Հանգստավայրի համահիմնադիր, «ONE WAY TOUR» ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը մարզի ղեկավարին է ներկայացրել «Նուրի» ռիզորթ նախագիծը, նշելով, որ նպատակ ունեն հյուրերին մատուցել բարձրորակ ծառայություններ, իսկ համայնքին՝ աճի և զարգացման հնարավորություններ, քանի որ նախագիծն ունի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ ևս։ Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքի՝ փոքր բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար, նպաստել գյուղում արտադրվող գյուղատնտեսական մթերքների սպառմանը, որը, որպես էկոլոգիապես մաքուր սնունդ, կօգտագործվի հյուրանոցի ռեստորանում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 15:59:18