Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցանիշներն առայժմ գոհացնում են 29.01.2013
Հունվարի 29-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը` իրավիճակը գնահատելով բարվոք: Նրա տեղեկացմամբ հունվարի 25-ի դրությամբ հավաքագրվել է 111 մլն դրամ սեփական եկամուտ, նախորդ տարվա 118 մլն-ի դիմաց:

Պարգևատրվեցին զինծառայողներ և բուժաշխատողներ 28.01.2013
Հայոց ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև Լոռու մարզպետարանում: Մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին զինծառայողներին, երկրապահ կամավորական միության անդամներին, արցախյան հերոսամարտում արիություն ցուցաբերած բուժաշխատողներին:
ՏԵՂԵԿԱՏՎ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»-ԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝
15 մլն դրամ՝ մշակութային օջախներին 21.01.2013
Մարզպետ Արթուր Նալբանդյանի հունվարի 21-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման մարզի համայքների զգալի մասը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերով ապահովելու անհրաժեշտությունն էր: Առայժմ տեղեկատվական համակարգեր տեղադրվել են միայն 14 համայնքներում: Մարզպետը հանձնարարեց փոխմարզպետներին՝ ուսումնասիրել համայնքներում առկա հնարավորությունները և որ ամենակարևորն է՝ բացատրել համայքների ղեկավարներին այս ծրագրի կարևորությունը:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարի 14-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քանի որ այս տարվա առաջին խորհրդակցության ընթացքում 2012-ի սեփական եկամուտների հավաքագրումը հանգամանորեն չէր քննարկվել, ուստի ոլորտին անդրադարձ կատարվեց առավել մանրամասնությամբ:

Մարզպետը շնորհավորեց շնորհալիներին 11.01.2013
Հունվարի 11-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց, շնորհավորագրեր ու դրամական պարգևներ հանձնեց Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռազմիկ Պողոսյանին՝ 2012թ. տարեվերջին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում Ուվայսար Սայթինի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում երրորդ տեղ գրավելու, և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Օվսաննա Այվազյանին՝ Բալթյան ու ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի 9-րդ միջազգային օլիմպիադայում երրորդ տեղ գրավելու համար։



